Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Աղաղակող հակասություններ

Աղաղակող հակասություններ
28.08.2024 | 07:27

Մի կողմից` խոսելով Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի մասին, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին վերջինիս բնութագրել է իբրև «խեղճ երիտասարդ»:

Մյուս կողմից` անցյալ տարվա սեպտեմբերին, հիջաբը ոչ պատշաճ կրելու մեղադրանքով, Իրանում ձերբակալեցին 22-ամյա Մահսա Ամինիին։ Ամինիին ոստիկանական բաժանմունքից տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ վերջինս մի քանի օր անց մահացավ։ Ըստ ամենայնի, Ամինիի մահվան պատճառը իրավապահների կողմից ծեծն էր։

Մի կողմից` Telegram-ը և շփման այլ համացանցային հարթակներն Իրանում արգելված են:

Մյուս կողմից` Իրանի հոգևոր առաջնորդը դատապարտում է Ֆրանսիային Պավել Դուրովի ձերբակալության համար:

Իրանի պարագայում, այսօրինակ հակասությունների մասին կարելի է անվերջ գրել: Իրավամբ, ներկայիս Իրանն ու Ռուսաստանը դատապարտված են միասին լինելու:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ